https://arm.sputniknews.ru/20260825/hhum-stvoragrahavaq-e-sksvel-artaqin-qaghaqakan-harcvov-hanraqve-anckacnelu-hamar-106103285.html
ՀՀ–ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար
ՀՀ–ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար
Sputnik Արմենիա
Նախաձեռնողների կարծիքով՝ արտաքին տնտեսական կուրսի փոփոխության հետևանքներն արդեն իսկ անդրադառնում են հայ արտադրողների և ֆերմերների վրա։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T15:25+0400
2026-08-25T15:25+0400
2026-08-25T15:25+0400
հայաստան
հանրաքվե
հայկ բաբուխանյան
ստորագրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106100679_0:0:1920:1080_1920x0_80_0_0_27d560662611791be6abe619a4e0d669.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ստորագրահավաք է սկսվել, որն անհրաժեշտ է հանրապետության ապագա արտաքին քաղաքական կողմնորոշման հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Նախաձեռնությունը ձևավորել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչների ձևավորած 53–հոգանոց քաղաքացիական նախաձեռնությունը նոտարով վավերացրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և հուլիսի 7-ին գրանցել ԿԸՀ-ում։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 16-ի արտահերթ նիստում հաստատել է հայտը։Նրա խոսքով՝ նախաձեռնողները ցանկանում են, որ Սահմանադրության մեջ ամրագրվի մի դրույթ, ըստ որի՝ Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները չպետք է հակասեն արդեն ընդունվածներին։ Մասնավորապես Հայաստանը պարտավորություններ ունի ԵԱՏՄ շրջանակում, և եթե երկիրը գնում է եվրաինտեգրման ճանապարհով, ապա նախ պետք է հրաժարվի ԵԱՏՄ-ից։Միաժամանակ Բաբուխանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ոչ միայն պահպանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, այլև խորացնի համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ։Նա հիշեցրեց, որ մոտ 5,5 տարի առաջ մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Սահմանադրական իրավունք միություն» և «Ալյանս» կուսակցությունները, ձևավորել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժումը։ Շարժման նպատակն էր ապահովել Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի շուրջ ձևավորված բոլոր միություններին, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և այլ կազմակերպություններին։ Միևնույն ժամանակ երկու տարի առաջ Հայաստանում սկսվեցին եվրոպական ինտեգրման հետ կապված գործընթացներ, այդ թվում՝ ստորագրահավաք և ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունում։ Սրա հետ կապված՝ 2024 թվականի հուլիսի 20-ին շարժումն անցկացրեց համաժողով, որտեղ քննարկվեց Հայաստանի ապագա արտաքին քաղաքականության հարցը։ Այն ժամանակ էլ ծնվեց հանրաքվե անցկացնելու գաղափարը։«Երկու տարի առաջ մենք իշխանություններից պահանջում էինք, որ արտաքին քաղաքական կողմնորոշման և որևէ միության մեջ մտնելու հարցերը լուծվեն հանրաքվեով։ Սա մեր շարժման պահանջն է, իսկ մեր շարժումը հասարակության մի մասն է, ժողովրդի մի մասը»,- հայտարարեց նա։Բաբուխանյանը նշեց, որ արտաքին տնտեսական կուրսի փոփոխության հետևանքներն արդեն իսկ անդրադառնում են Հայաստանի վրա․ հայկական արտադրանքը չի հասնում ռուսական շուկա, ինչն ուղղակիորեն վերաբերում է ֆերմերներին, արտադրողներին և վերամշակող արդյունաբերությանը։Նա հայտարարեց, որ իր շարժումն աջակցում է նախաձեռնող խմբին և կոչ է անում մյուս քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը, միանալ նախաձեռնությանը։Բաբուխանյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների ներկայացուցիչները հետաքրքրվում են, թե հայ հասարակությունն ու քաղաքական ուժերը ինչպես են գնահատում եվրասիական կառույցներին երկրի հետագա մասնակցության հեռանկարները։«Ինձ ապշեցնում է գառների լռությունը, այսինքն՝ այն կուսակցությունների, որոնք իրենց ընդդիմադիր են համարում։ «ԵԱՏՄ, թե Եվրոպա», «ԵԱՏՄ, թե Ռուսաստան» հարցում նրանք չգիտես ինչու լղոզում են և որևէ կերպ չեն փորձում որևէ քաղաքական դիրքորոշում ներկայացնել»,-ասաց նա։Բաբուխանյանը դա անվանում է «ջայլամի քաղաքականություն» և ընդդիմադիր ուժերին ու քաղաքացիներին կոչ է անում աջակցել նախաձեռնությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106100679_333:0:1773:1080_1920x0_80_0_0_360bf70430439963df50ba43b26bd2b6.jpg.webp
հայաստան, հանրաքվե, հայկ բաբուխանյան, ստորագրահավաք, видео
հայաստան, հանրաքվե, հայկ բաբուխանյան, ստորագրահավաք, видео
Նախաձեռնողների կարծիքով՝ արտաքին տնտեսական կուրսի փոփոխության հետևանքներն արդեն իսկ անդրադառնում են հայ արտադրողների և ֆերմերների վրա։
Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչների ձևավորած 53–հոգանոց քաղաքացիական նախաձեռնությունը նոտարով վավերացրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և հուլիսի 7-ին գրանցել ԿԸՀ-ում։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 16-ի արտահերթ նիստում հաստատել է հայտը։
«Ստորագրահավաքը սկսվել է օգոստոսի 3-ին, սակայն մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև հետագա ժամանակացույցը կներկայացվի և կհրապարակվի արդեն օգոստոսի 29-ին՝ մեծ հավաքի ժամանակ»,-ասաց Բաբուխանյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնողները ցանկանում են, որ Սահմանադրության մեջ ամրագրվի մի դրույթ, ըստ որի՝ Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները չպետք է հակասեն արդեն ընդունվածներին։ Մասնավորապես Հայաստանը պարտավորություններ ունի ԵԱՏՄ շրջանակում, և եթե երկիրը գնում է եվրաինտեգրման ճանապարհով, ապա նախ պետք է հրաժարվի ԵԱՏՄ-ից։
Միաժամանակ Բաբուխանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ոչ միայն պահպանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, այլև խորացնի համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ։
Նա հիշեցրեց, որ մոտ 5,5 տարի առաջ մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Սահմանադրական իրավունք միություն» և «Ալյանս» կուսակցությունները, ձևավորել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժումը։ Շարժման նպատակն էր ապահովել Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի շուրջ ձևավորված բոլոր միություններին, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և այլ կազմակերպություններին։ Միևնույն ժամանակ երկու տարի առաջ Հայաստանում սկսվեցին եվրոպական ինտեգրման հետ կապված գործընթացներ, այդ թվում՝ ստորագրահավաք և ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունում։ Սրա հետ կապված՝ 2024 թվականի հուլիսի 20-ին շարժումն անցկացրեց համաժողով, որտեղ քննարկվեց Հայաստանի ապագա արտաքին քաղաքականության հարցը։ Այն ժամանակ էլ ծնվեց հանրաքվե անցկացնելու գաղափարը։
«Երկու տարի առաջ մենք իշխանություններից պահանջում էինք, որ արտաքին քաղաքական կողմնորոշման և որևէ միության մեջ մտնելու հարցերը լուծվեն հանրաքվեով։ Սա մեր շարժման պահանջն է, իսկ մեր շարժումը հասարակության մի մասն է, ժողովրդի մի մասը»,- հայտարարեց նա։
Բաբուխանյանը նշեց, որ արտաքին տնտեսական կուրսի փոփոխության հետևանքներն արդեն իսկ անդրադառնում են Հայաստանի վրա․ հայկական արտադրանքը չի հասնում ռուսական շուկա, ինչն ուղղակիորեն վերաբերում է ֆերմերներին, արտադրողներին և վերամշակող արդյունաբերությանը։
Նա հայտարարեց, որ իր շարժումն աջակցում է նախաձեռնող խմբին և կոչ է անում մյուս քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը, միանալ նախաձեռնությանը։
Բաբուխանյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների ներկայացուցիչները հետաքրքրվում են, թե հայ հասարակությունն ու քաղաքական ուժերը ինչպես են գնահատում եվրասիական կառույցներին երկրի հետագա մասնակցության հեռանկարները։
«Ինձ ապշեցնում է գառների լռությունը, այսինքն՝ այն կուսակցությունների, որոնք իրենց ընդդիմադիր են համարում։ «ԵԱՏՄ, թե Եվրոպա», «ԵԱՏՄ, թե Ռուսաստան» հարցում նրանք չգիտես ինչու լղոզում են և որևէ կերպ չեն փորձում որևէ քաղաքական դիրքորոշում ներկայացնել»,-ասաց նա։
Բաբուխանյանը դա անվանում է «ջայլամի քաղաքականություն» և ընդդիմադիր ուժերին ու քաղաքացիներին կոչ է անում աջակցել նախաձեռնությանը։