Հայաստանը և Իրանը քննարկել են դիզվառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարումները

https://arm.sputniknews.ru/20260825/hajastany-ev-irany-qnnarkel-en-dizvareliqi-ev-heghuk-gazi-erkarazhamket-matakararumnery-106101202.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106100426_51:0:1188:853_1920x0_80_0_0_35f4af65c74013da3be31d90012ec655.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ պապոյան, խալիլ շիրղոլամի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան

գևորգ պապոյան, խալիլ շիրղոլամի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան

Բաժանորդագրվել

Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ և լոգիստիկ գործակցության հեռանկարներին։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը քննարկել են դիզելային վառելիքի և հեղուկ գազի՝ երկարաժամկետ ձևաչափով Հայաստան մատակարարելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հավելով, որ հարցը քննարկվել է նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հանդիպման ժամանակ։

Քննարկվել են նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման, առևտրաշրջանառության ու ներդրումների ընդլայնման, ենթակառուցվածքային և գործարար կապերի հետ կապված հարցեր։

Պապոյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել ավելի շոշափելի տնտեսական արդյունքների։ Նա կարևորել է Իրանի շուկայում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնումն ու ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագրի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարներին։

Պապոյանն առաջարկել է գործակցությունն ընդլայնել մի քանի ուղղություններով՝ հայկական արտահանման և առևտրի ավելացում, համատեղ արտադրությունների ու ներդրումների խթանում, էներգետիկ և լոգիստիկ համագործակցություն, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի շարունակական բարելավում։

Leave a comment