https://arm.sputniknews.ru/20260825/mvot-2-shabat-araj-virahatvel-e-levvon-qvocharjany-hvor-arvoghjakan-vitshaki-masin-106101873.html
Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատվել է. Լևոն Քոչարյանը` հոր առողջական վիճակի մասին
Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատվել է. Լևոն Քոչարյանը` հոր առողջական վիճակի մասին
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանը նշեց, որ այս պահին հորից ընդհանրապես տեղեկություն չունի։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T14:42+0400
2026-08-25T14:42+0400
2026-08-25T14:42+0400
հայաստան
լևոն քոչարյան
ռոբերտ քոչարյան
սրտի ստենտավորում
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106097383_0:0:1500:844_1920x0_80_0_0_734dd90e8b5154ecdafa60c74d9d2e21.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրը կապված է սրտի հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է Հակակոռուպցիոն կոմիտեում, նրան տեղափոխել են բուժհաստատություն։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ տեղեկացրեց, որ նա վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։Լրագրողները հետաքրքրվեցին` ստենտավորվե՞լ է։ Պատգամավորը դրական պատասխան տվեց։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։Ինչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին. գործում շոշափվում է 3–րդ նախագահի անունը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106097383_153:0:1486:1000_1920x0_80_0_0_eb11c77aaeff99f55d965052d94048f9.jpg.webp
հայաստան, լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, սրտի ստենտավորում, վիրահատություն
հայաստան, լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, սրտի ստենտավորում, վիրահատություն
Լևոն Քոչարյանը նշեց, որ այս պահին հորից ընդհանրապես տեղեկություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրը կապված է սրտի հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Հորիցս այս պահին ընդհանրապես տեղեկություն չունեմ։ Վերջերս սրտի հետ կապված խնդիր կար։ Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատություն է տարել»,– ասաց Լևոն Քոչարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` ստենտավորվե՞լ է։ Պատգամավորը դրական պատասխան տվեց։