Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Ռամոն Անտոնիո Օրսի Մարտինեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։
Ուրախությամբ եմ արձանագրում, որ 2025 թվականին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Մոնտեվիդեոյում վկայում է մեր երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերության և փոխգործակցության նոր ոլորտներ ընդգրկելու պատրաստակամության մասին։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է ուղերձում:
Դիտումների քանակ5