Լուռ եք, որովհետև ուղղակի վախենում եք․ Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընդամենը օրեր առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները ներկայացնում էին իրենց որպես եվրոպական արժեքների` խղճի ու մտքի ազատության, անկախ դատարանների, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ: Այսօր նրանք լուռ են: Լուռ են, որովհետև իրենց ղեկավարը` կառավարության փաստացի պետը, երեկ ուղղակիորեն ԱԺ ամբիոնից հրահանգավորել է այն, ինչ տեղի ունեցավ այսօր:

Նրանք լուռ են, որովհետև, ինչպես նշել էի իմ խոսքում, իրական եվրոպական արժեքներ չեն կրում, ավելին պայքարում են եվրոպական արժեքների դեմ: Միևնույն ժամանակ, տարածում են «կեղծ օրակարգեր» ` «հանրաքվեներ», գոյություն չունեցող այլընտրանքներ:
Լուռ եք, որովհետև ուղղակի վախենում եք:

Leave a comment