Հասարակություն
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները:
Նշենք, որ շտապօգնության մեքենան եկավ և կայանեց Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի հակառակ կողմում, որտեղ լրագրողների մուտքը ոստիկաններն արգելեցին:
Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալով՝ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվեց հայտնել անգամ, թե ում համար էր շտապօգնություն եկել՝ դա համարելով անձի առողջական վիճակին վերաբերող ոչ հրապարակման ենթակա տվյալ:
Արաքս Մամուլյան