Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը

Երևանի «Դինամո» մարզահամալիրում օգոստոսի 25-ից 26-ին 9-րդ անգամ կանցկացվի Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Մրցմանը կմասնակցի 130 ըմբիշ՝ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից և Ուկրաինայից:

Հայ ըմբիշների համար մրցումն ընտրական է հոկտեմբերի 12-ից 16-ը Լաս Վեգասում կայանալիք Մ-23 տարեկանների աշխարհի առաջնության համար:

Մրցումային առաջին օր՝ 25.08-ին, ժամը 11:00:

Մրցումային երկրորդ օր՝ 26.08-ին, ժամը 11:00:

Բացման արարողություն և եզրափակիչներ՝ 26.08-ին, ժամը 14:00-ից:

Leave a comment