Ռուսաստանում նոր զորահավաք չի լինի․ Պեսկով

Բաժանորդագրվել

Կրեմլի ներկայացուցիչը Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու ծրագրերի մասին հաղորդագրությունները կեղծ լուրեր է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու լուրը։

«Այդ ամենը շրջանառության մեջ են դնում ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես սասանել մեր երկրում տիրող իրավիճակը։ Դրանք բոլորը այնպիսի տեղեկատվական կեղծիքներ են, որոնք նպատակադրված նետվում են տեղեկատվական դաշտ»,-ասել է նա RTVI-ին։

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երկրում «նախապատրաստվող զորահավաքի» մասին հաղորդագրությունները հուլիսի 28-ին նույնպես անվանել էր «թշնամու ստահոդ սադրանք»` ուղղված իրավիճակի ապակայունացմանը։

Leave a comment