Ղազախստանի նախագահ Տոկաևի այցը Հայաստան ծրագրված է հոկտեմբերին

Փաշինյանը և Տոկաևը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցության հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցության հնարավորությունները, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:


Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ՝ նշելով, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը նախագահի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:


Տոկաևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման կարևորությունը:


Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները առաջիկա պատեհ առիթով, մասնավորապես՝ հոկտեմբերին նախատեսված Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի շրջանակում:


 

Leave a comment