ԱՄՆ–ն Սիրիային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոստացել էր Սիրիայի նոր ղեկավարին հանել երկիրը, այսպես կոչված, «սև ցուցակից»:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկից։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նոր ղեկավար Ահամեդ աշ Շարաայի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Անկարայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում, խոստացել էր Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանել, այսպես կոչված, «սև ցուցակից»:

«Ի կատարումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու խոստման, ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից»,– նշել են նախարարությունից:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է միջոցներ ձեռնարկել այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև այն պետությունների դեմ, որոնք առևտուր են իրականացնում ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում գտնվող երկրների հետ: Այժմ ցանկում են Իրանը, ԿԺԴՀ–ն, Կուբան։

Leave a comment