Կյանքի ճանապա՞րհ, թե՞ «խաղաղության փակուղի»․ Տիգրանաշե՞ն, թե՞ «Քյարքի»

https://arm.sputniknews.ru/20260824/kjanqi-tshanaparh-te-khaghaghutjan-pakughi-tigranashen-te-qjarqi-106060199.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26065282_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f56dfe4ce23ae687c104ba7d84624a72.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տիգրանաշեն, ադրբեջան, հեղինակներ

հայաստան, տիգրանաշեն, ադրբեջան, հեղինակներ

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով` Իրանը կորցնում է վստահությունը հայկական լոգիստիկայի նկատմամբ, որը ցանկացած պահի կարող է փակվել Ադրբեջանի կամ նրա արտաքին «սյուզերենների» կամքով։

Հայաստանում տիրող իրավիճակը, որը սկսեց արագորեն զարգանալ 2026 թվականի ընտրություններից անմիջապես հետո, կարող է երկրին ու ամբողջ տարածաշրջանին կանգնեցնել նոր սպառնալիքների և ռիսկերի առջև։

Խոսքը երկրի առանցքային լոգիստիկ կետը՝ Տիգրանաշեն գյուղը, Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին է։

Տիգրանաշենի ենթադրյալ հանձնումն արդեն իսկ ձևակերպվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացի լավագույն ավանդույթներով՝ սահմանների «ճշգրտման», սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերի իրականացման տեսանկյունից, սակայն սա ընդամենը արտաքին շղարշ է՝ տեղեկատվական ճնշման նպատակով և Հայաստանի բնակչությանը հանգստացնելու համար։

Իրավիճակն իրականում խիստ ոչ միանշանակ է։

Ամբողջ լրջությունը հասկանալու համար պարզապես նշենք, որ Տիգրանաշենը Երևանին բավականին մոտ է և, ըստ էության, դարպաս է Հայաստանի հարավի և երկրի մնացած տարածքի միջև։

Նման կարևորագույն կետի հանձնումը Ադրբեջանի տնօրինությանը անմիջապես կհանգեցնի նրան, որ հայկական լոգիստիկան ամբողջապես կախվածության մեջ կընկնի Ադրբեջանի քմահաճույքներից և ցանկություններից, քանի որ Բաքվին անհավանական հնարավորություններ կտա Հայաստանի ամբողջ արտաքին և ներքին լոգիստիկան վերահսկելու համար։

Դատեք ինքներդ։

ՀՀ Տավուշի մարզի սահմանին գտնվող տարածքները Ադրբեջանին փոխանցելուց հետո Ադրբեջանը փաստացի հայ-վրացական միջպետական ճանապարհն ակնթարթորեն կտրելու հնարավորություն ստացավ։

Իսկ Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում վերահսկելու Հայաստանի ամբողջ հարավը։ Կրկնում եմ՝ ամբողջ հարավը։

Իսկ Հայաստանի հարավը նախևառաջ Իրանի հետ սահմանն է։

Եվ Հայաստանի Հանրապետության համար հսկայական ռիսկերից բացի, ձևավորվում է նաև մի իրավիճակ, երբ Իրանը նույնպես կորցնում է վստահությունը հայկական լոգիստիկայի նկատմամբ, որը ցանկացած պահի կարող է փակվել Ադրբեջանի կամ նրա արտաքին «սյուզերենների» կամքով։

Եվս մեկ անգամ նրանց համար, ովքեր չեն հասկացել` հյուսիսում և հարավում հայկական լոգիստիկ երթուղիները Բաքվի տնօրինությանը հանձնելն անխուսափելիորեն կհանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանը, լինելով Ադրբեջանի «բարի կամքից» ծայրահեղ կախվածություն ունեցող աշխարհաքաղաքական միավոր, կհայտնվի մշտական շանտաժի վիճակում՝ պետականության կորստի իրական հեռանկարներով։

Ահա, ըստ էության, կարճ նկարագրությունը այն ամենի, ինչ սպասում է մեզ, եթե, Աստված չանի, տարածքների հերթական փոխանցման ծրագրերն իրականացվեն։

Տիգրանաշենն Ադրբեջանին տալը կպարալիզացնի ՀՀ հարավը. Հարությունյանը` անկալվների մասին

Leave a comment