https://arm.sputniknews.ru/20260824/hhum-bankeric-tarin-arnvazn-mek-angam-hnaravvor-e-anvtshar-teghekanq-stanal-kb-106078500.html
ՀՀ–ում բանկերից տարին առնվազն մեկ անգամ հնարավոր է անվճար տեղեկանք ստանալ. ԿԲ
ՀՀ–ում բանկերից տարին առնվազն մեկ անգամ հնարավոր է անվճար տեղեկանք ստանալ. ԿԲ
Sputnik Արմենիա
Այդ նպատակով համապատասխան լրացում է կատարվել ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոններում։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T21:25+0400
2026-08-24T21:25+0400
2026-08-24T21:25+0400
կենտրոնական բանկ (կբ)
բանկ
տեղեկանք
https://cdn.am.sputniknews.ru/img/785/10/7851013_0:100:1600:1000_1920x0_80_0_0_fdf76bdeafe2c4511327ee3f932b517b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ֆիզիկական անձը կարող է առևտրային բանկերից տարվա մեջ առնվազն մեկ անգամ անվճար ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ ԿԲ–ից նշել են, որ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգում բանկի խորհուրդը համապատասխան այս լրացումը կատարել է` հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները։ Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/785/10/7851013_68:0:1532:1098_1920x0_80_0_0_6c399e355f25ce5c6941040fdae2575a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), բանկ, տեղեկանք
կենտրոնական բանկ (կբ), բանկ, տեղեկանք
Բաժանորդագրվել
Այդ նպատակով համապատասխան լրացում է կատարվել ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոններում։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ֆիզիկական անձը կարող է առևտրային բանկերից տարվա մեջ առնվազն մեկ անգամ անվճար ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկություն է տարածել
ՀՀ կենտրոնական բանկը։
ԿԲ–ից նշել են, որ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգում բանկի խորհուրդը համապատասխան այս լրացումը կատարել է` հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները։
«Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար»,– տեղեկացրել են ԿԲ–ից։
Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։