https://arm.sputniknews.ru/20260824/inchu-en-banakum-hatshakhakiacel-dzhbakht-depqery-masnagety-pattsharneri-ev-lutsumneri-masin-106076744.html
Ինչու են բանակում հաճախակիացել դժբախտ դեպքերը. մասնագետը` պատճառների և լուծումների մասին
Ինչու են բանակում հաճախակիացել դժբախտ դեպքերը. մասնագետը` պատճառների և լուծումների մասին
Sputnik Արմենիա
Բանակում ողբերգական դեպքերի պատճառների ու հնարավոր լուծումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քրեական արդարադատության փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանի հետ։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T20:39+0400
2026-08-24T20:39+0400
2026-08-24T20:39+0400
բանակ
զինված ուժեր
զոհ
զինծառայող
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42561880_0:84:1600:984_1920x0_80_0_0_c5f00ee728b201e5ddd4c640a27532e3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Բանակում խնդիրները գալիս են նախազորակոչային տարիքից, հոգեբանական պատրաստությունից, Վազգեն Սարգսյանի ակադեմիայում սպայական կազմի ընտրության և պատրաստության գործընթացներից մինչև կառավարման բացերը։ Sputnik Արմենիային ասում է քրեական արդարադատության փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը` խոսելով վերջին շրջանում ՀՀ ԶՈւ–ում հաճախակի գրանցվող ողբերկագան դեպքերից։Օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Նախնական վարկածով` նա ինքնասպանություն է գործել։ Հերթական դեպքը 2026թ–ի ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած 14-րդ դեպքն է։Երկրորդ պատճառը, Գասպարյանի դիտարկմամբ, ոչ ֆորմալ հարաբերություններն են։ Երբ պետությունը կառավարման իր ոճից, կառավարման ֆունկցիայից հրաժարվում է կամ այն նվազ է կիրառում, դատարկ տեղը լրացնում են ոչ ֆորմալ հարաբերությունները։«Պաշտպանության նախարարը գնում է ձեռքսեղմումների ինչ-որ զորամասերում, իբր, անակնկալ ստուգայցերի։ Այս «անակնկալ» ստուգայցերը բացարձակապես ոչինչ չեն տալու և առ այսօր չեն տվել, ինչպես տեսնում ենք, որովհետև նույն բաներն են կատարվում բոլոր ղեկավարների օրոք, և դա կատարվում է այն պարզ պատճառով, որ մենք չունենք ուսումնասիրության առարկան և օբյեկտը։ Դիցուք, ինքնասպանություններով մենք էդպես էլ չունենք այն գործիքակազմը, որով կուսումնասիրվի միջավայրը, որտեղ եղավ ոչ կանոնադրական կամ հակականոնադրական հարաբերությունը, և ծնվեց ինքնավնասումը կամ ինքնասպանությունը»,– նշում է հոգեբանը` ցավով ենթադրելով, որ դժբախտ դեպքերը բանակում առայժմ չեն ավարտվելու։ Չեն ավատվելու նաև այս կամ այն պաշտոնյային աշխատանքից ազատելով։«Պետք է հասկանալ, որ բարոյահոգեբանական վարչության պետին կամ մյուս վարչության պետին փոխելով, չի լուծվելու այն վաշտի հրամանատարի խնդիրը, որը զինվորի հետ ունի հարաբերության այն ձևը, որն ընդունված պիտի չլինի բանակում։ Դեպքերը կնվազեն միայն պատասխանատու օղակի աշխատելու դեպքում»,– ասում է մեր զրուցակիցը։Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը` սեփական անմեղության մասին, հոգեբանն այստեղ կոգնիտիվ խնդիր է նկատում` արձանագրելով. «Մարդուն հանում ես, դու նստում ես տեղդ, ասում ես` մեղավոր չեմ»։Արշակ Գասպարյանին խիստ մտահոգում են նաև պաշտպանության նախարարի և վարչապետի հայտարարությունները, թե խնդիրը «պոստում քնելու» մեջ է։ Նրա խոսքով` հայտարարելուց առաջ պետք է պարզել` ինչու է զինվորը ստիպված եղել քնել դիրքում, կամ ով է անպատրաստ զինվորին դիրք ուղարկել։ Ի վերջո, եթե նույնիսկ քնել է, ինչու է դա հանգեցրել սպանության կամ ինքնասպանության։Մեր զրուցակիցը նկատում է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաներն ի պաշտոնե միայն բարոյահոգեբանական դաստիարակության քաղաքականության մշակողներ էին, մինչդեռ այն կողմը, որը պետք է մշակեր կոնկրետ վարքականոններ, կատարեր ուսումնասիրություն և վերլուծություն, նրա բնորոշմամբ` գոյություն չունի, կամ առնվազն չի հայտարարվում։Իսկ այն, ինչ հայտարարվում է բանակում ամեն ողբերգական միջադեպից հետ, մասնագետի գնահատմամբ, ոչ թե ուսումնասիրության արդյունք է, այլ ընդամենը գործի նյութերով պարզված սպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառ։Օգոստոսի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում զարմացել էր, թե ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար ինչպե՞ս կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Նախարարի ճեպազրույցից քիչ անց մամուլը հայտնեց բանակում հերթական մահվան դեպքի մասին, որն ավելի ուշ հաստատեց նաև պաշտպանական գերատեսչությունը։Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42561880_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6eb36b0a355c19bdf490a8ad3ff553b5.jpg.webp
բանակ, զինված ուժեր, զոհ, զինծառայող, սուրեն պապիկյան
բանակ, զինված ուժեր, զոհ, զինծառայող, սուրեն պապիկյան
Բանակում ողբերգական դեպքերի պատճառների ու հնարավոր լուծումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քրեական արդարադատության փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանի հետ։
«Ամենակարևոր բանը, որ չունենք մեր բանակում, կարծում եմ` այն է, որ չունենք խնդիրը բոլորով նույն կերպ տեսնելու պատրաստակամություն և գիտելիք։ Մեզ պետք է հասկանալ` արդյո՞ք որևէ քաղաքականություն ունենք հասկանալու բանակում վարքի դինամիկան և՛ նորակոչիկների, և՛ շարքային կազմի, և՛ սպայական կազմի մոտ»,– նշում է մասնագետը։
Երկրորդ պատճառը, Գասպարյանի դիտարկմամբ, ոչ ֆորմալ հարաբերություններն են։ Երբ պետությունը կառավարման իր ոճից, կառավարման ֆունկցիայից հրաժարվում է կամ այն նվազ է կիրառում, դատարկ տեղը լրացնում են ոչ ֆորմալ հարաբերությունները։
«Պաշտպանության նախարարը գնում է ձեռքսեղմումների ինչ-որ զորամասերում, իբր, անակնկալ ստուգայցերի։ Այս «անակնկալ» ստուգայցերը բացարձակապես ոչինչ չեն տալու և առ այսօր չեն տվել, ինչպես տեսնում ենք, որովհետև նույն բաներն են կատարվում բոլոր ղեկավարների օրոք, և դա կատարվում է այն պարզ պատճառով, որ մենք չունենք ուսումնասիրության առարկան և օբյեկտը։ Դիցուք, ինքնասպանություններով մենք էդպես էլ չունենք այն գործիքակազմը, որով կուսումնասիրվի միջավայրը, որտեղ եղավ ոչ կանոնադրական կամ հակականոնադրական հարաբերությունը, և ծնվեց ինքնավնասումը կամ ինքնասպանությունը»,– նշում է հոգեբանը` ցավով ենթադրելով, որ դժբախտ դեպքերը բանակում առայժմ չեն ավարտվելու։ Չեն ավատվելու նաև այս կամ այն պաշտոնյային աշխատանքից ազատելով։
«Պետք է հասկանալ, որ բարոյահոգեբանական վարչության պետին կամ մյուս վարչության պետին փոխելով, չի լուծվելու այն վաշտի հրամանատարի խնդիրը, որը զինվորի հետ ունի հարաբերության այն ձևը, որն ընդունված պիտի չլինի բանակում։ Դեպքերը կնվազեն միայն պատասխանատու օղակի աշխատելու դեպքում»,– ասում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը` սեփական անմեղության մասին, հոգեբանն այստեղ կոգնիտիվ խնդիր է նկատում` արձանագրելով. «Մարդուն հանում ես, դու նստում ես տեղդ, ասում ես` մեղավոր չեմ»։
Արշակ Գասպարյանին խիստ մտահոգում են նաև պաշտպանության նախարարի և վարչապետի հայտարարությունները, թե խնդիրը «պոստում քնելու» մեջ է։ Նրա խոսքով` հայտարարելուց առաջ պետք է պարզել` ինչու է զինվորը ստիպված եղել քնել դիրքում, կամ ով է անպատրաստ զինվորին դիրք ուղարկել։ Ի վերջո, եթե նույնիսկ քնել է, ինչու է դա հանգեցրել սպանության կամ ինքնասպանության։
«Չի կարող պետությունը իր բանակում հարաբերությունների կառավարման ամբողջ համակարգի բացերը, ճաքերը վերագրել զինվորների հարաբերություններին։ Անկարելի է մարդուն մեղադրել պոստում քնելու համար ու չպարզել, թե ինչու է պոստում քնելը հանգեցնել կատաստրոֆիկ հետևանքների։ Սա է ձեր ամբողջ կառավարման խնդիրը»,– ասում է Գասպարյանը։
Մեր զրուցակիցը նկատում է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաներն ի պաշտոնե միայն բարոյահոգեբանական դաստիարակության քաղաքականության մշակողներ էին, մինչդեռ այն կողմը, որը պետք է մշակեր կոնկրետ վարքականոններ, կատարեր ուսումնասիրություն և վերլուծություն, նրա բնորոշմամբ` գոյություն չունի, կամ առնվազն չի հայտարարվում։
Իսկ այն, ինչ հայտարարվում է բանակում ամեն ողբերգական միջադեպից հետ, մասնագետի գնահատմամբ, ոչ թե ուսումնասիրության արդյունք է, այլ ընդամենը գործի նյութերով պարզված սպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառ։
Օգոստոսի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում զարմացել էր, թե ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար ինչպե՞ս կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Նախարարի ճեպազրույցից քիչ անց մամուլը հայտնեց բանակում հերթական մահվան դեպքի մասին, որն ավելի ուշ հաստատեց նաև պաշտպանական գերատեսչությունը։