ՀՀ և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպեց գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեին։

 

Դեսպանին են ներկայացվել գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

 

Սմբատյանը տեղեկացրել է նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին և GITA-ի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու միջոցառմանը։

Leave a comment