Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում

Ֆուտբոլային գնդակը, որով արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան 1986թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում ձեռքի հարվածով գրավել էր Անգլիայի հավաքականի դարպասը, վաճառվել է Heritage Auctions աճուրդում, հաղորդում է ESPN-ը:

Գնդակը վաճառվել է 3,35 միլիոն դոլարով, ինչը զգալիորեն ցածր է կազմակերպիչների նախնական գնահատականից: Նրանք ակնկալում էին ստանալ մինչև 10 միլիոն դոլար։

Աճուրդը մեկնարկել էր օգոստոսի 22-ին՝ 2.5 միլիոն դոլարից։ Համեմատության համար, Մարադոնայի՝ նույն հանդիպման մարզաշապիկը 2022 թվականին Sotheby’s աճուրդում վաճառվել էր շուրջ 9.3 միլիոն դոլարով։

Այդ խաղում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Մարադոնայի դուբլի շներհիվ, անյուհետև նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment