Հուլիսի դրությամբ՝ Վրաստանի պետական պարտքը գնահատվում է 9.016 մլրդ դոլար, ինչը հունիսյան ցուցանիշից 27.2 մլն դոլարով ավելի է
Հուլիսի դրությամբ՝ Վրաստանի պետական պարտքը գնահատվում է 9.016 մլրդ դոլար, ինչը հունիսյան ցուցանիշից 27.2 մլն դոլարով ավելի է։
Այսպես, կառավարության ուղղակի պարտքը կազմում է 8.752 մլրդ դոլար, որից 6.73 մլրդ դոլարը բաժին է ընկնում բազմակողմ վարկերին, իսկ ևս 1.527 մլրդ դոլարը՝ երկկողմ վարկերին։ Միևնույն ժամանակ, Վրաստանի Ազգային բանկի արտաքին պարտավորությունները գնահատվում են 263.819 մլն դոլար։
Վրաստանի պետության խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Եվրոպական ներդրումային բանկը.
-
Ասիական զարգացման բանկ՝ 2.469 մլրդ դոլար,
-
Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ՝ 1.896 մլրդ դոլար,
-
Եվրոպական ներդրումային բանկ՝ 1.185 մլրդ դոլար,
-
Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ասոցիացիա՝ 353 մլն դոլար,
-
Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկ՝ 240.2 մլն դոլար,
-
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 217.4 մլն դոլար:
Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարության՝ այլ պետությունների նկատմամբ ունեցած պարտքին, ապա առաջատարներն են Ֆրանսիան՝ 845.1 մլն դոլար, Գերմանիան՝ 559.5 մլն դոլար, և Ճապոնիան՝ 103.9 մլն դոլար։