ԱՄՆ նախագահը և Իրանի Իրանի խորհրդարանի խոսնակը սովի թեմային են անդրադարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահրապարակել է Իրանի ծանր տնտեսական վիճակի մասին հոդված։ Թրամփն «Truth Social»-ում կիսվել է Newsmax-ի հոդվածով, որը վերնագրված է. «Իրանի խորհրդարանի խոսնակ. Մենք սովամահ ենք լինում, չենք կարող գոյատևել»։

Այս հոդվածը վերաբերում է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարությանը։ Նա զգուշացրել էր, որ ռազմական հզորությունը չի կարող ապահովել երկրի գոյատևումը, եթե բնակչությունը սովամահ է լինում, իսկ տնտեսությունը շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ։

Որոշ ժամանակ անց Ղալիբաֆը պատասխանել է Թրամփի՝ Իրանում սովի մասին վերահրապարակմանը։ Իրանի խորհրդարանի նախագահը հրապարակել է ինֆոգրաֆիկա, որում նշված է, որ յուրաքանչյուր ութերորդ ամերիկացին տառապում է սովից։ «ԵԿԵՔ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՍՈՎԱԾ ԴԱՐՁՆԵՆՔ։ Դուք չեք կարող թաքցնել պարտությունները կեղծ հայտարարություններով», – ասվում է գրառման մեջ։

Leave a comment