Շիրակի և Լոռու մարզերում զգացվել է Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ


ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 24-ին, ժամը 18:04-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա,Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a comment