https://arm.sputniknews.ru/20260824/petq-e-dadarecnel-hh-um-chbnakvvogh-hajerin-qaghaqaciutjun-talu-praktikanpashinjan-106074593.html
Պետք է դադարեցնել ՀՀ-ում չբնակվող հայերին քաղաքացիություն տալու պրակտիկան․Փաշինյան
Պետք է դադարեցնել ՀՀ-ում չբնակվող հայերին քաղաքացիություն տալու պրակտիկան․Փաշինյան
Sputnik Արմենիա
Եթե արտերկրի հայերը ցանկանում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ, նրանք պետք է գան այստեղ ապրելու, հայտարարել է Փաշինյանը։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T19:02+0400
2026-08-24T19:02+0400
2026-08-24T19:02+0400
քաղաքացիություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106041304_0:0:1600:901_1920x0_80_0_0_4a260f6391f760b4c8f33d3c8e785b64.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Պետք է վերջ դնել Հայաստանում չբնակվող հայերին քաղաքացիություն շնորհելու պրակտիկային։ Այս մասին ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը նշեց՝ երկրի Սահմանադրությունը նախատեսում է, որ հայերը Հայաստանում բնակության տեղափոխվելու պահից պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն: Սակայն գործնականում կան դեպքեր, երբ քաղաքացիություն են ստանում արտերկրում մշտապես բնակվող հայերը, և նույնիսկ անձնագրերը ուղարկվում են նրանց բնակության երկիր։ Վարչապետի կարծիքով՝ դա սխալ պրակտիկա է։Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանի քաղաքացիությունը հեռակա կարգով տրվում էր նաև սիրիահայերին ու լիբանանահայերին, ինչը ընկալվում էր որպես այդ երկրներում հակամարտությունների կամ անկայուն իրադրության պայմաններում նրանց իրավական պաշտպանության միջոց: Քաղաքացիություն ստանալ ցանկացող այս երկրների հայերի համար կառավարությունը նաև փոխհատուցել է անձնագիր ստանալու համար պետական տուրքերը:Վերջին տարիներին ընդունված փոփոխությունների համաձայն՝ պարզեցված կարգով քաղաքացիություն կարող են ստանալ նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Տվյալ դեպքերում պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն դիմողը, որի ծնողները (կամ ծնողներից մեկը) նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, իսկ ինքը վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բնակվել է հանրապետությունում:Նշենք, որ պարզեցված կարգը ազատում է վերջին երեք տարիներին Հայաստանում բնակվելու և հայերենի իմացության քննություն հանձնելու անհրաժեշտությունից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106041304_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c136211cfc43e2db81864d75e6c53a5e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքացիություն, հայաստան, նիկոլ փաշինյան
քաղաքացիություն, հայաստան, նիկոլ փաշինյան
Բաժանորդագրվել
Եթե արտերկրի հայերը ցանկանում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ, նրանք պետք է գան այստեղ ապրելու, հայտարարել է Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Պետք է վերջ դնել Հայաստանում չբնակվող հայերին քաղաքացիություն շնորհելու պրակտիկային։ Այս մասին ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ երկրի Սահմանադրությունը նախատեսում է, որ հայերը Հայաստանում բնակության տեղափոխվելու պահից պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն: Սակայն գործնականում կան դեպքեր, երբ քաղաքացիություն են ստանում արտերկրում մշտապես բնակվող հայերը, և նույնիսկ անձնագրերը ուղարկվում են նրանց բնակության երկիր։ Վարչապետի կարծիքով՝ դա սխալ պրակտիկա է։
«Մենք, կներեք արտահայտությանս համար, աջ ու ձախ քաղաքացիություն ենք բաժանում։ Միգուցե նախկինում դա արվում էր այն պատճառով, որ մեր երկրի քաղաքացիությունը բարձր վարկանիշ չուներ, բայց այսօր այն բարձրանում է։ Եվ բացի այդ, պետք է մեր իրավական պրակտիկան համապատասխանեցնել Սահմանադրությանը», – հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանի քաղաքացիությունը հեռակա կարգով տրվում էր նաև սիրիահայերին ու լիբանանահայերին, ինչը ընկալվում էր որպես այդ երկրներում հակամարտությունների կամ անկայուն իրադրության պայմաններում նրանց իրավական պաշտպանության միջոց: Քաղաքացիություն ստանալ ցանկացող այս երկրների հայերի համար կառավարությունը նաև փոխհատուցել է անձնագիր ստանալու համար պետական տուրքերը:
Վերջին տարիներին ընդունված փոփոխությունների համաձայն՝ պարզեցված կարգով քաղաքացիություն կարող են ստանալ նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Տվյալ դեպքերում պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն դիմողը, որի ծնողները (կամ ծնողներից մեկը) նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, իսկ ինքը վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բնակվել է հանրապետությունում:
Նշենք, որ պարզեցված կարգը ազատում է վերջին երեք տարիներին Հայաստանում բնակվելու և հայերենի իմացության քննություն հանձնելու անհրաժեշտությունից: