Bugatti-ն հին Veyron-ների վերականգնման ծրագիր է գործարկել

Bugatti-ն ներկայացրել է Veyron հիպերքարի արդիականացված տարբերակը՝ իր բրենդային La Maison Pur Sang վերականգնման ծրագրի շրջանակում։ Veyron 20 Years անվանումը ստացած նախագիծը ներկայացվել է Մոնտերեյի ավտոմոբիլային շաբաթվա ընթացքում։

Արտաքին դիզայնը կատարվել է երկգույն երանգավորմամբ՝ օգտագործելով Rouge Rembrant և Petrol Blue գույները, որոնք վերցված են ավելի ուշ ներկայացված Chiron հիպերքարի գունային պալիտրայից։ Փոփոխության է ենթարկվել նաև ռադիատորի վանդակաճաղի և օդամուտքերի եռաչափ կառուցվածքը։

Հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է անիվներին։ Ի տարբերություն օրիգինալ Veyron-ի, որի անվադողերը սկավառակներին ամրացվում էին սոսնձի միջոցով, նորացված տարբերակը ստացել է 20 և 21-դյույմանոց սկավառակներ, որոնք համատեղելի են Bugatti Chiron-ի անվադողերի հետ։ Դա հեշտացնում է սպասարկումը և նվազեցնում շահագործման ծախսերը։

Փոփոխություններ են կատարվել նաև սրահում։ Այն ստացել է նոր կաշվե հարդարում, բրենդային Mocassin կարը, ինչպես նաև Cote de Geneve հարդարմամբ դեկորատիվ տարրեր, որը բնորոշ է պրեմիում դասի ժամացույցներին։ Սրահում տեղադրվել են նաև մոդելի 20-ամյակին նվիրված հոբելյանական տարբերանշաններ։

Bugatti Veyron հիպերքարը արտադրվել է 2005-2015 թվականներին։ Մոդելի ընդհանուր արտադրական քանակը կազմել է ընդամենը 450 օրինակ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment