Թուրքիան դիտորդական թռիչք է իրականացրել Վրաստանի օդային տարածքում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնել է, որ սույն թվականի օգոստոսի 17-ից 21-ը Թուրքիան ու Բոսնիա և Հերցեգովինան համատեղ դիտորդական թռիչքներ են իրականացրել Վրաստանի օդային տարածքում։ Թռիչքներն իրականացրել են Բաց երկնքի պայմանագրի (OST) շրջանակներում։

Դիտորդական թռիչքի նպատակն է բարձրացնել երկրների վստահությունը և թափանցիկությունը, ինչպես նաև աջակցել տարածաշրջանային խաղաղությանը։

ՊՆ հայտարարության մեջ նաև նշվել է, որ Թուքրիան աջակցում է միջազգային խաղաղությանը և նպաստում է ռազմական կանխատեսելիությանը։



Leave a comment