Ռուսաստանը ֆինանսավորել է Հայաստանի մոլոկանական գյուղում գործող մանկապարտեզի կառուցումը

Բաժանորդագրվել

Ներկայում Ֆիոլետովոյում բնակվում է նախադպրոցական տարիքի 90-100 երեխա։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ֆինանսավորել է Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում գործող մանկապարտեզի շինարարությունը:

Ֆիոլետովոյում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ գյուղում մանկապարտեզի կառուցման ավարտական փուլի մեկնարկի վերաբերյալ: Հաստատության բացումը նախատեսվում է դեկտեմբերին։

Ներկայում Ֆիոլետովոյում բնակվում է նախադպրոցական տարիքի մոտ 90-100 երեխա, նրանցից շուրջ 50-ը, ինչպես ասել է համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչովը, կկարողանան հաճախել նոր մանկապարտեզ:

Նախագծի իրագործումը սկսվել է անցյալ տարվա մայիսին։ Այս պահին այն իրականացված է 70%-ով։

«Մենք վերհանել ենք խնդիրները, որոնք պետք է լուծել։ Օրինակ՝ ջրի հարցը, որը պետք է համապատասխանի տեղական նորմատիվներին, կոյուղու միացումը», – ասել է արտագնա նիստի մասնակից, Ռուսական մարդասիրական առաքելության ղեկավար Սերգեյ Շևչուկը:

Այսօրվա դրությամբ նախագծում ներդրված է ավելի քան 55 միլիոն ռուբլի: Շինարարության ամբողջական ավարտի և հաստատության վերազինման համար կպահանջվի ևս մոտ 15 միլիոն ռուբլի:

Շինարարությունն իրականացվում է «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հովանու ներքո։ Նախագծի պատվիրատուն «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն է, կապալառուն՝ «ՌՄ Գրուպ» ՍՊԸ-ն, գործընկերները՝ ՎՏԲ բանկը, «Ռոսատոմ» պետկորպորացիան, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և «ՀԿԵ» ՓԲԸ-ն:

Leave a comment