Անգլիայում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիական «Բրիսթոլ Սիթիի» հարձակվող Դոմինիկ Բալարդը խփել է նոր մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը:

«Բիրմինգհեմի» դեմ Անգլիայի Չեմփիոնշիփի երկրորդ տուրի խաղում 21-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին, իսկ 20 րոպե անց անհավանական հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ առաջ մղելով հյուրերին: Ավելացված ժամանակում «Բիրմինգհեմին» հաջողվել է խուսափել պարտությունից՝ 2:2:

Ընթացիկ առաջնությունում Դոմինիկ Բալարդը մասնակցել է 2 խաղի ու խփել 1 գոլ:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment