«Wildberries»-ի վրա իրականացված հարձակումներից տուժած բիզնեսը հարկային արձակուրդ կստանա

Բաժանորդագրվել

Աջակցություն կստանան այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց հասցված վնասի չափը գերազանցում է տարեկան եկամտի 5%-ը։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Wildberries»-ի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումներից տուժած բիզնեսը և հենց մարկետփլեյսը հարկային արձակուրդ կստանան, կդադարեցվեն նաև աուդիտները։ Այս մասին հայտնում է ՌԴ Ֆինանսների նախարարությունը։

«Աջակցության միջոցառումները վերաբերում են այն ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնց վնասը գերազանցել է տարեկան եկամտի 5%-ը»,– ասված է հաղորդագրությունում:

Տուժած ձեռնարկատերերի համար սահմանվում է վճարման ժամկետների 12 ամսով երկարաձգման իրավունք ԱԱՀ-ի (բացառությամբ Ռուսաստան ապրանքների ներմուծման դեպքում վճարվողի), շահութահարկի, պարզեցված հարկման համակարգի և ավտոմատացված պարզեցված հարկման համակարգի կիրառման դեպքում հարկի, ապահովագրական վճարների և նշված հարկերի գծով կանխավճարների համար, որոնք ենթակա են վճարման 2026 թվականի օգոստոսից մինչև 2027 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում։ Ֆիննախի որոշման մեջ նշվում է, որ դրան հաջորդելու է հարկերի տարաժամկետ վճարումը (տարվա ընթացքում՝ հավասար մասերով)՝ սկսած այն ամսվան հաջորդող ամսվանից, երբ լրանում է վճարումների կատարման ժամկետը։

Վերջին շրջանում «Wildberries» և «Ozon» մարկետփլեյսները պարբերաբար ենթարկվում են հարձակման, հարվածներ են հասցվում պահեստներին և լոգիստիկ կենտրոններին։

Leave a comment