Հունիսի 5-ին ագրարային համալսարանում ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննան ու ռեկտոր պարոն Հրաչյան մեծ հանդիսավորությամբ բացել են Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնը: Ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 118 մլն դրամ:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացելու ոչ միայն ապագա շրջանավարտների, այլև երկրի զարգացման համար, քանի որ այստեղ կրթված յուրաքանչյուր մասնագետ հետագայում իր ներդրումն է ունենալու ոլորտի արդիականացման և զարգացման գործում։
Հիմա, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» մասնագիտությամբ միասնական ընդունելության քննությունների արդյունքում ընդունվել ընդամենը ՄԵԿ ուսանող:
Ահա այսպես են ծախսվում պետական վարկային միջոցները՝ 118 միլիոն դրամ և 1 ուսանող: