Շարունակեք Ձեր կարևոր առաքելությունը մեր պետության, ժողովրդի ու Եկեղեցու կյանքում․ Վազգեն Մանուկյանի շնորհավորանքը՝ Վեհափառի ծննդյան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձն առիթ է անդրադառնալու մեր օրերում նրա բացառիկ դերի մասին՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ինքնության ու հավատքի ամուր պահապանի։

Վեհափա՛ռ Տեր, շնորհավորում եմ Ձեզ և մաղթում առողջություն ու տոկունություն՝ շարունակելու Ձեր կարևոր առաքելությունը մեր պետության, մեր ժողովրդի ու Եկեղեցու կյանքում։

Վստահ եմ, որ փոթորկոտ ժամանակներն անցողիկ են, իսկ մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին՝ հարատև, և դրանում Դուք ունեք Ձեր անուրանալի ավանդը։

Վազգեն Մանուկյան

Leave a comment