Թրամփի հատուկ բանագնացը հրաժարվել է իր խոսքերից

https://arm.sputniknews.ru/20260824/trampi-hatuk-banagnacy-hrazharvel-e-ir-khvosqeric-106039515.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101510369_0:275:2048:1811_1920x0_80_0_0_e65f54cebbd61696aa90a5c9f648688d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, սիրիա, գոլանի բարձունքներ

ամն, սիրիա, գոլանի բարձունքներ

Բաժանորդագրվել

Դիվանագետի խոսքով՝ օկուպացիայի մասին իր հայտարարությունը վերաբերել է բացառապես պատմական համատեքստին։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սիրիայում և Իրաքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խմբագրել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր նախկին հայտարարությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իսրայելական զորքերը առաջվա պես օկուպացնում են այդ տարածքը՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը։

«Associated Press»-ին հետ զրույցում Բարաքն ընդգծել է, որ Գոլանի բարձունքների հարցում Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ և բխում է 2019 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումից։

Դիվանագետի խոսքով՝ օկուպացիայի մասին իր հայտարարությունը վերաբերել է բացառապես պատմական համատեքստին և չի նշանակել աջակցություն ՄԱԿ-ի դիրքորոշմանը Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը քննադատել էր Բարաքի հայտարարությունը՝ նշելով, որ այն հակասում է Թրամփի դիրքորոշմանը։

Սիրիայի և Իսրայելի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը Սիրիայի հյուսիսում գտնվող ավիաբազայում` Դամասկոսը մոտ է անվտանգության ոլորտում ձևավորված ստատուս-քվոյի խախտմանը։

Այս ֆոնին Syria TV հեռուստաալիքը հայտնեց, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ՌՕՈւ-ն հարված է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանին։

Leave a comment