Ֆրանսիայում երկու ամսում ավելի քան 300 մարդ է խեղդվել անոմալ շոգի ֆոնին

Բաժանորդագրվել

Ողբերգական դեպքերը տեղի են ունենում ինչպես բաց ջրերում, օրինակ՝ ջրանցքներում, այնպես էլ մասնավոր լողավազաններում։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ավելի քան 300 մարդ է խեղդվել անոմալ շոգի ֆոնին, այսօր հայտնել է սպորտի նախարար Մարինա Ֆերարին։

«Վերջին տվյալներով՝ հունիսի 19-ից մինչ օրս խեղդվել է 301 մարդ»,-ասել է Ֆերարին France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ դա 14%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

Ողբերգական դեպքերը տեղի են ունենում ինչպես բաց ջրերում, օրինակ՝ ջրանցքներում, այնպես էլ մասնավոր լողավազաններում։

Հիշեցնենք, որ Եվրոպան ապրում է վերջին տարիների ամենաշոգ շրջաններից մեկը։ Ամենաշատը տուժել են Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան և Հունաստանը։

Leave a comment