Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Աբհայի» նկատմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դաշտ է դուրս եկել «Ալ Ահլիի» մեկնարկային կազմում ու գոլային փոխանցում է կատարել 5-րդ րոպեին։ 41-րդ րոպեին հայ կիսապաշտպանը ստացել է դեղին քարտ, իսկ 66-րդ րոպեին փոխարինվել է։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Այվան Թոնին, մեկ գոլ էլ խփել է պորտուգալացի կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուին։

Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 3 պաշտոնական խաղում դարձել է 2-ական գոլի ու ասիստի հեղինակ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment