Բանակում զո՞հ ունենք, ի՞նչ է հայտնի

Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ զերամասերից մեկում: Ըստ տեղեկության՝ ժամկետային ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին: Պատճառը եղել է վիճաբանությունը, որի ընթացքում սպանողի հասցեին հայհոյանք է հնչեցրել իր ծառայակից ընկերը, վերջինս էլ որոշել է կյանքից զրկել նրան դրա համար:

ՊՆ-ից MedaiHub-ին ասացին, որ այս պահին մեկնաբանել չեն ցանկանում։ Ի՞նչն է դրդել զինվորներին նման քայլի գնալ, այս պահին դեռ հստակ չէ, բայց այն, որ բանակում զոհերի թիվը գնալով աճում է, իսկ ՊՆ-ն որևէ լուրջ քայլի չի դիմում, փաստ է։

Leave a comment