Վերևում հասկացա, որ Արարատը մերն է․ ինչպես 8-ամյա փոքրիկները հասան Մասիսի գագաթ

https://arm.sputniknews.ru/20260823/verevum-haskaca-vor-araraty-mern-e-inchpes-8-amja-pvoqriknery-hasan-masisi-gagat-105983323.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Մարիաննա Փայտյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp

Մարիաննա Փայտյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105989407_238:0:1667:1072_1920x0_80_0_0_2f0a58dd154a42c818d6aa9b6f3d43f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ լեռ, երեխա, հայ, լեռնագնաց

արարատ լեռ, երեխա, հայ, լեռնագնաց

Բաժանորդագրվել

Մինչ շատ երեխաների համար հանգստյան օրերն ու ամառային արձակուրդները բակում ընկերների հետ խաղալու համար են, «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն իրենց ամբողջ ժամանակն ու էներգիան նվիրում էին Արարատի վերելքին պատրաստվելուն։

Մոտ 1 ամիս առաջ 12 երեխաներից կազմված խումբը հասավ բիբլիական Արարատ լեռան գագաթին։ Նրանց շարքում ամենափոքրերն 8 տարեկան Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանն են, որոնք դարձան գագաթին հասած ամենափոքրիկ լեռնագնացները։

«Իմ անունը նշանակում է «լեռ» («Mountain» կամ «Monte» բառից, որ թարգմանաբար նշանակում է «սար» կամ «լեռ», և Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծնողները նրան հենց այդ իմաստով են անվանակոչել, ընկերները հետագայում նրան հաճախ կանչել են նաև Սարո` խմբ․), դրա համար էլ որոշեցի սարեր բարձրանալ»,- ասում է փոքրիկ Մոնթեն, որը Սյունիքից է, արշավների հաճախ Արմեդա տատիկի հետ է մասնակցում, բայց Արարատի վերելքին նրան ընտանիքի որևէ անդամ չէր ուղեկցում։ Հասել է գագաթին ու միանգամից տատիկին զանգել՝ ավետելու՝ «երազանքդ կատարել եմ»։

Դե իսկ Սյունեն լեռնագնացների ընտանիքից է․ ամեն ինչ սկսվել է հայրական պապիկից՝ Արամ Քոսակյանից, հետո շարունակել է հայրը՝ Վահե Քոսակյանը, որը «Սպիտակ փրկարար ջոկատի» կազմում տարբեր բարձունքներ խաչեր է հասցնում, այդ թվում՝ Արագած, Իշխանասար, Խուստուփ։ Լեռների հանդեպ սերը նաև երեխաներին ու կնոջն է փոխանցվել՝ Անիին, որը 4 զավակներ լույս աշխարհ բերելուց հետո կրկին սկսել է լեռներ բարձրանալ։

Ինչ են անում լեռնային ակումբում փոքրիկները

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը հիմնադրվել է շուրջ 10 տարի առաջ։ Նպատակը ոչ ֆորմալ կրթության միջոցով երեխաներին բնությանը ծանոթացնելն է, բնապահպանական գիտելիքներ տալը, սովորեցնել լեռներ բարձրանալ, և այդ ամենն անել անվտանգ։ Ակումբի հիմնադիր Նարինե Ճաղարյանի խոսքով՝
5 ամիս տևող դասերի ընթացքում երեխաները սովորում են այն ամենը, ինչ պետք է իմանալ բնության մեջ գտնվելու ժամանակ՝ լեռնային վտանգներ, բնական արգելքներ, ինչպես դրանք հաղթահարել, վրան տեղադրել և այլն։

«Դասերին մասնակցելուց 1 ամիս անց արդեն երեխաները ինտեգրվում են նաև արշավներին, այսինքն՝ գիտեն, թե ինչի համար է շարքով քայլելը, ինչու չի կարելի խմբից հեռանալ, կամ հեռանալու անհրաժեշտության դեպքում անպայման պետք է տեղեկացնել, թե որ ուղղությամբ ես գնում և այլն։ Երբ այս ամենակարևոր անվտանգային կանոնները գիտես, արդեն կարող ես արշավներին մասնակցել»,- ասում է Նարինեն։

Աստիճանաբար ակումբի առջև դրված խնդիրներն ու նպատակները սկսեցին մեծանալ ու ավելանալ, ապա հասան նաև Հայաստանից դուրս արշավներին. անցյալ տարի երեխաների առաջին 20-հոգանոց խմբին դեպի Արարատ առաջնորդեցին, իսկ այս տարի՝ 12-հոգանոց խմբի։

Արարատը վերելքը բազմաթիվ փոքրիկ «արարատների» վերելքներից է կազմված

5165 մետրը հաղթահարելուն պատրաստվելը պատասխանատու ու դժվար գործ է։ Մինչ այդ երեխաների խումբը բազմաթիվ արշավների է մասնակցում՝ քայլարշավներից մինչև լեռնայիններ։ Մեկ օրում երեխաները մի քանի գագաթներ են հաղթահարում՝ ֆիզիկական և կամային հատկանիշները զարգացնելու, կոփելու համար։

«Արարատի վերելքը, ինչպես պարբերաբար ասում եմ, ինքը միայն Արարատի վերելք չէ, ստորոտում լիքը Արարատներ են, որոնք բերում, հասցնում են Արարատի գագաթին։ Մինչև Արարատ բարձրանալը մենք բավականին ինտենսիվ արշավների փուլի մեջ ենք լինում, երեխաները նույնիսկ կիրակի օրերը շնչելու ժամանակ չեն ունենում ու գնալով խնդիրները բարդանում են»,- բացատրում է Նարինեն։

8-ամյա Սյունեն խոստովանում է՝ անգամ Արարատից դժվար էր Խուստուփի վերելքը․ մի կողմից շոգ էր, մյուս կողմից մլակներն էին շատ, բայց սա էլ հաղթահարեցին ու հասան գլխավորին։

Ամենաբարդը վերելքի օրն է

Այդ օրը սկսում ես քայլել գիշերը ժամը 1-ին, որպեսզի լուսադեմին արդեն լինես գագաթին ու հասցնես լույսով հետ իջնել։

Փոքրիկ Սյունեն ասում է՝ ամենից դժվարը գագաթին նստել ու չքնելն էր։ Նարինեն միանգամից հիշում է, թե ինչպես էր Մոնթեն այս իրավիճակում փորձում Սյունեին արթուն պահել։

«Ասում էր՝ «հիշիր, դու լինելու ես ամենափոքրը», ես էլ իրեն պարբերաբար ասում էի՝ «Մոնթե, ապրես, որ ոգևորում ես, բայց շնչառությունդ պահելու համար քիչ խոսի, էդ Սյունեին ոգևորելու խնդիրը մենք կանենք»։ Թեև Մոնթեն ամենափոքրն է (մի քանի ամսով փոքր է նաև Սյունեից` խմբ․), բայց դա ո՛չ սահմանափակում է, ո՛չ առավելություն, տարիքը շատ անհատական մի բան է»,- ասում է Նարինեն։

Երբեմն նույնիսկ մեծերն են կես ճանապարհից հետ գալիս, իսկ այս փոքրիկները վստահ հասել են մինչև վերջ՝ իսկական փորձառու լեռնագնացների նման մեկմեկու օգնելով։

«Երբ հասանք գագաթին, ես զգացի հաղթանակ ու զգացի, որ Արարատը թուրքերինը չէ, մերն է»,- ասում է փոքրիկների խմբից 9-ամյա Էվա Սուվարյանը։

Մոնթեն էլ արդեն ապագայի ծրագրեր ունի գլխում՝ մի օր հասնել Էլբրուս, ու եթե ստացվի՝ Էվերեստ։

Առաջին մեծ նպատակ-երազանքն իրագործված է, մի քիչ հանգիստ, ու առջևում նոր բարձունքներ ու նվաճումներ են սպասում։

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատի վրա

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատի վրա

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատի վրա

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատի վրա

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատ բարձրանալիս

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատ բարձրանալիս

© Sputnik

МՍյունեի մայրը` Անի Գևորգյանը

МՍյունեի մայրը` Անի Գևորգյանը

© Sputnik

Մոնթեի մայրը` Արմեդա Գևորգյանը

Մոնթեի մայրը` Արմեդա Գևորգյանը

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատի վրա

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատի վրա

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներն Արարատ բարձրանալիս

МՍյունեի մայրը` Անի Գևորգյանը

Մոնթեի մայրը` Արմեդա Գևորգյանը

Leave a comment