Օգոստոսի 23-ին ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին

Քաղաքականություն

Օգոստոսի 23-ին ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին (տեսանյութ)

1990թ. ՀՀ Գերագույն Խորհուրդը ձեւավորումից հետո 2 հարց էր քննարկում’ ԳԽ-ի նախագահի ընտրություն եւ Անկախության հռչակում: 1990թ. օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ԳԽ-ի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որից հետո շրջանառության մեջ դրվեց Հայաստանի անկախության մասին հռչակագրի 5 տարբերակ,որից ընտրվեց մեկը: 1990թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հռչակագիր» Հայաստանի անկախության մասին:

Հռչակագիրը հրապարակելու պատվին արժանացավ Արամ Մանուկյանը: «Հռչակագրի հրապարակումն ինձ հանձնարարվեց’ հաշվի առնելով անուն- ազգանունս, այն որ հաղթող կուսակցության անդամ էի եւ մեր մեր կուսակցությունում ամենաերիտասարդը: Մենք ընդունում եւ շարունակում էինք 1918-20թթ. իրողությունը: 1918թ. Առաջին անկախ հանրապետության հիմնադիրը Արամ Մանուկյանն էր, եւ 1990թ. Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցում էր նրա անվանակիցը’ ես», -«Ա1+»-ին  տարիներ առաջ ասել էր նա։

Դիտեք Ա1+ի արխիվային տեսանյութը

iframe width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/6LOw3R4Cldw” frameborder=”0″ allowfullscreen>

Leave a comment