ՌԴ ԶՈւ–ն խոցել է Ուկրաինա ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնանավը․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260822/rd-zun-khvocel-e-ukraina-razmakan-tekhnika-teghapvokhvogh-bernanavy-pn-106016836.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40284456_122:0:1477:1016_1920x0_80_0_0_d51240e8b99d72796cb11b9030b90197.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, նավահանգիստ, նավ, ռուսաստան

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, նավահանգիստ, նավ, ռուսաստան

Բաժանորդագրվել

Խոցված օբյեկտներն օգտագործվել են ռազմական նշանակության բեռների բեռնաթափման և պահպանման համար՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն Օդեսայի մերձակա «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցել է Ուկրաինա սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնանավը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև վառելիքի 7 ռեզերվուարների։

«Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում բարձր ճշգրտության օդային բազավորման զենքի և անօդաչու թռչող սարքերի հարվածներով խոցվել են վառելիքի յոթ ռեզերվուար և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ»– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օբյեկտներն օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության բեռներ և վառելիքաքսուքային նյութեր բեռնաթափելու, պահելու և մատակարարելու նպատակով։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment