ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը


Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի կառավարության կողմից Արևմտյան ափում բնակավայրի կառուցման մրցույթի հայտարարումը՝ դա որակելով անընդունելի:


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է այդ քայլին: Նրա խոսքով՝ դա խաթարում է երկու պետության սկզբունքով կարգավորման հեռանկարը՝ բաժանելով Արևմտյան ափը և խախտելով պաղեստինյան տարածքների տարածական շարունակականությունը:


«Մենք հանձնառու ենք մնում արդար և տևական խաղաղությանը՝ հիմնված երկու պետության սկզբունքով կարգավորման վրա»,- նշել է նա:


Ավելի վաղ Իսրայելի որոշումը համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Կանադան՝ նշելով, որ ըստ միջազգային օրենքի՝ Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերն անօրինական են:

Դիտումների քանակ6

Leave a comment