ՀՖՖ. «Հայքը» հեռացվեց Հայաստանի առաջնությունից
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական եւ էթիկայի կոմիտեի հերթական նիստը։
Կոմիտեի որոշմամբ՝ «Հայքը» հեռացվեց Առաջին խմբի առաջնությունից՝ 2026-2027 մրցաշրջանում եւ զրկվեց ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Թիմը զրկվեց նաեւ հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։
«Հայքի» հեռացմամբ պայմանավորված «Օլիմպիան» Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում է։