Չինական մարդանման ռոբոտը գերազանցել է ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտի ռեկորդը

Բաժանորդագրվել

2009 թվականին 100 մետր վազքի ռեկորդը սահմանել էր ճամայկացի մարզիկ Ուսեյն Բոլտը՝ այդ տարածությունը հաղթահարելով 9,58 վայրկյանում:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Չինական մարդանման «Lightning» ռոբոտն այսօր գերազանցել է 100 մետր վազքի՝ մարդու կողմից սահմանված ռեկորդը՝ նշված տարածությունը հաղթահարելով 9,32 վայրկյանում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Honor» ընկերության «Lightning» ռոբոտը մարդանման ռոբոտների Երկրորդ համաշխարհային խաղերի մեկնարկից առաջ 100 մետր տարածությունը վազել է 9,32 վայրկյանում՝ 14,5 մ/վ առավելագույն արագությամբ:

2009 թվականին տղամարդկանց շրջանում 100 մետր վազքի ռեկորդը սահմանել էր ճամայկացի մարզիկ Ուսեյն Բոլտը՝ տարածությունը հաղթահարելով 9,58 վայրկյանում:

Մարդանման ռոբոտների Երկրորդ համաշխարհային խաղերը տեղի են ունենում Պեկինում օգոստոսի 22-26-ը:

Leave a comment