Իրանում հայտարարել են, որ երկրի ռազմական դոկտրինը փոխվում է

Բաժանորդագրվել

Նոր դոկտրինը ենթադրում է ոչ միայն կանխարգելիչ գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Իրանի ռազմական դոկտրինը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին երկու հակամարտությունների ընթացքում պաշտպանականից փոխվել է հարձակողականի։ Այս մասին հայտարարել է երկրի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

«Նախկինում մեր երկրի ռազմական դոկտրինը պաշտպանողական էր, սակայն այս երկու պատերազմների ընթացքում աստիճանաբար ականատես եղանք, թե ինչպես է երկրի ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխվում հարձակողականի», – Աքրամինիայի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

Երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ իրանական հարձակողական դոկտրինը ենթադրում է ոչ միայն կանխարգելիչ գործողությունների իրականացում, այլև հակառակորդի կողմից ագրեսիայի ցանկացած գործողության անհապաղ և ավելի մասշտաբային պատասխան:

Օմանն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի թեման

Leave a comment