Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 22-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։
Մեդալների համար պայքարի մեջ կմտնեն պատանիների առաջնությունում հանդես եկող 60 կգ քաշայիններ Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը։
Հայ ծանրորդները մրցելույթները՝ ժամը 12:00-ից: