Մյանմայի ռազմական ուժերն հարվածել են Սագաինգ շրջանի Սվել Լե Օ գյուղում բուդդայական վանքին, գրել են ԶԼՄ-ները։
Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 20-ը վիրավորվել են։ Հարձակման պահին վանքում եղել է ավելի քան 100 մարդ, որ մասնակցել է շաբաթական մեդիտացիայի։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կործանիչը երկու ռումբ է նետել վանքի տարածքում։ Երկրորդ հարվածը վնասել է նաև մոտակա բնակելի շենքը։
Մյանմայի զինվորականները իշխանությունը զավթել են 2021 թվականի փետրվարի 1-ին՝ 2020 թվականի համընդհանուր ընտրությունները կեղծելու մեղադրանքներից և երկրում քաղաքական լարվածությունից հետո։ Բանակը ձերբակալել է երկրի փաստացի առաջնորդ և արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժիին, բազմաթիվ այլ պաշտոնյաների և իշխող կուսակցության առաջնորդների և հայտարարել 1 տարվա արտակարգ դրություն։
Հեղաշրջումից և ընդդիմության ցույցերի արյունալի ճնշումից հետո, 2021 թվականից ի վեր մոտ 6000 մարդ է մահացել, մոտ 3 միլիոնը տեղահանվել է։