https://arm.sputniknews.ru/20260822/haj-shakhmatistnern-arajatarneri-khmbum-en-lehastani-ev-amei-mrcasharerum-106005818.html
Հայ շախմատիստներն առաջատարների խմբում են Լեհաստանի և ԱՄԷ–ի մրցաշարերում
Հայ շախմատիստներն առաջատարների խմբում են Լեհաստանի և ԱՄԷ–ի մրցաշարերում
Sputnik Արմենիա
Аbu Dhabi International Chess Festival»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T12:05+0400
2026-08-22T12:05+0400
2026-08-22T12:05+0400
շախմատ
շախմատիստ
հայ
լեհաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100298883_0:29:1500:873_1920x0_80_0_0_f9cfe951ece8909e9ccbc8b50e2b9189.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվող «Rubinstein Chess Festival 2026» միջազգային շախմատային մրցաշարի յոթ տուրերից հետո զբաղեցնում է երրորդ տեղը:Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ Մարտիրոսյանը 4 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նա կես միավորով է հետ առաջատարից՝ լեհ գրոսմայստեր Յան Մալեկից (4,5):Հայ պատանի շախմատիստը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինՇրջանաձև կարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:Շախմատի մեկ այլ խոշոր փառատոնի՝ «Аbu Dhabi International Chess Festival»-ի առաջին տասնյակում է Սերգեյ Սկլոկին-Բաղիյանը: Հայ շախմատիստը վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և կիսում է 4-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Սկլոկին-Բաղիյանը կես միավորով հետ է առաջատար եռյակից՝ ռուս գրոսմայստերներ Դանիիլ Դուբովից, Ալեքսանդր Ուսովից և Ալեքսանդր Ռախմանովից:Նշենք, որ «Аbu Dhabi International Chess Festival»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են տարբեր երկրների 110 շախմատիստներ:
լեհաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100298883_103:0:1436:1000_1920x0_80_0_0_aa592bbe1f2ced74cdfa96ac806f4788.jpg.webp
շախմատ, շախմատիստ, հայ, լեհաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
շախմատ, շախմատիստ, հայ, լեհաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Аbu Dhabi International Chess Festival»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվող «Rubinstein Chess Festival 2026» միջազգային շախմատային մրցաշարի յոթ տուրերից հետո զբաղեցնում է երրորդ տեղը:
Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ Մարտիրոսյանը 4 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նա կես միավորով է հետ առաջատարից՝ լեհ գրոսմայստեր Յան Մալեկից (4,5):
Շրջանաձև կարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
Շախմատի մեկ այլ խոշոր փառատոնի՝ «Аbu Dhabi International Chess Festival»-ի առաջին տասնյակում է Սերգեյ Սկլոկին-Բաղիյանը: Հայ շախմատիստը վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և կիսում է 4-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Սկլոկին-Բաղիյանը կես միավորով հետ է առաջատար եռյակից՝ ռուս գրոսմայստերներ Դանիիլ Դուբովից, Ալեքսանդր Ուսովից և Ալեքսանդր Ռախմանովից:
Նշենք, որ «Аbu Dhabi International Chess Festival»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են տարբեր երկրների 110 շախմատիստներ: