Կաթողիկոսը ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել ընդդիմադիր գործիչներից

https://arm.sputniknews.ru/20260821/katvoghikvosy-tsnndjan-artiv-shnvorhavvorakan-ugherdzner-e-stacel-ynddimadir-gvortsichneric-105988932.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101351870_95:0:1426:998_1920x0_80_0_0_d767d847266c26d32fc19a0d8a674f3c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սամվել կարապետյան, սերժ սարգսյան

հայաստան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սամվել կարապետյան, սերժ սարգսյան

Բաժանորդագրվել

Վեհափառին շնորհավորել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ ընդդիմադիր «Հայաստան դաշինք» խմբակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդը 75-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստացել ընդդիմադիր գործիչներից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նշել է, որ այս տարին առանձնահատուկ փորձությունների ժամանակաշրջան է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցու և անձամբ կաթողիկոսի համար։

«Սակայն այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց չարությանը չարությամբ պատասխանելու, առանց Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու։ Փորձության պահին է առավել հստակ երևում մարդու հավատքի ուժն ու արժանապատվությունը։ Դուք այդ փորձությունների միջով անցնում եք հանդարտությամբ և հաստատակամությամբ՝ պահպանելով Հայոց հայրապետի բարձր կոչմանը վայել կեցվածք»,– նշել է նա։

Կարապետյանը շեշտել է, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորել է վեհափառին։ Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Սարգսյանը Գարեգին Երկրորդին քաջառողջություն, իմաստություն և տոկունություն է մաղթել` Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրանալու համար։

«Ձեր հոգևոր ծառայությունը հատկապես այս օրերին առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում»,- ասել է Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան դաշինք» խմբակցությունը ևս շնորհավորական ուղերձ է հղել` ընդգծելով, որ վեհափառի ծառայությունը նշանավորվել է եկեղեցական կյանքի աշխուժացմամբ, նոր սերնդի հոգևոր կրթության և ազգային դաստիարակության զարթոնքով, արցախահայության իրավունքների պաշտպանության ուղերձներով, Սփյուռքի հայության հետ կապերի ամրապնդմանը միտված կարևոր նախաձեռնություններով։

«Ձեր հայրապետական ուղերձները սիրո, համերաշխության, ներողամտության և ազգային միասնականության կոչեր են՝ պատասխանատվությամբ վերաբերելու և ազգային միասնությամբ հաղթահարելու Հայոց պետականությանը, մեր ազգային ինքնությանն ու արժեքներին ուղղված սպառնալիքները»,– նշված է շնորհավորական ուղերձում։

Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսին ավելի վաղ շնորհավորել էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Leave a comment