ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը Վրաստանում է. նրան ընդունել է Գեկա Գելաձեն

https://arm.sputniknews.ru/20260821/hh-artaqin-hetakhuzutjan-tsarajutjan-pety-vrastanum-e-nran-yndunel-e-geka-geladzen-105987121.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105986694_88:0:1072:738_1920x0_80_0_0_00919de77b5bfe42709f42039feaf9e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին հետախուզության ծառայություն , քրիստինե գրիգորյան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, հայաստան

արտաքին հետախուզության ծառայություն , քրիստինե գրիգորյան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, հայաստան

Բաժանորդագրվել

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է սերտ համագործակեն միջազգային անվտանգության դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հետ քննարկել է երկու երկրների միջև անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը։ Տեղեկությունը հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ պաշտոնական այցի ընթացքում երկու գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպում են անցկացրել՝ քննարկելով Վրաստանի և Հայաստանի միջև ամուր, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։

«Շեշտվել է երկու երկրների հետախուզական և անվտանգության գերատեսչությունների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը միջազգային անվտանգության դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և հայտնել իր պատրաստակամությունը` խորացնելու համագործակցությունն առաջնահերթ ոլորտներում։

Վրաստան կատարած այցի ընթացքում Քրիստինե Գրիգորյանը և հայկական պատվիրակությունն այցելել են հետախուզական գործակալություն, որտեղ աշխատանքային հանդիպում են ունեցել ղեկավարության հետ։

Leave a comment