Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի՝ կաշառք առաջարկելու կամ դրա միջնորդություն առաջարկելու համար:
ԱԴԾ-ի տարածաշրջանային վարչությունը հայտնել է, որ ձերբակալված տղամարդն առաջարկել է կարճել Պերմի բնակչի դեմ հարուցված քրեական գործն ու կաշառք առաջարկել։
Խոսքը վերաբերում է Ադրբեջանի քաղաքացի, ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից Ռուսլան Մամեդովին։
«Ուրալ Մաշ»-ը հաղորդել է, որ Մամեդովը 2018 թվականին արդեն արտաքսվել է, սակայն նույն թվականին նա փոխել է իր անունը և վերադարձել Ռուսաստան՝ չնայած մուտքի արգելքին։ Մի քանի տարի անց նա Պերմի երկրամասում բացել է ԱՁ։ Հրապարակային տվյալների համաձայն՝ նա 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր անհատ ձեռնարկատերերի միասնական պետական գրանցամատյանում, սակայն բիզնեսը լուծարվել է 2025 թվականի ապրիլին։