Ռոնալդինյո. «Եթե կարողանամ խփել 300-րդ գոլը, դա հիանալի կլինի»

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն մեկնաբանել է կարիերան վերսկսելու որոշումը: Ավելի վաղ 46-ամյա բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել Իտալիայի C Սերիայում հանդես եկող «Ռավեննա» ակումբի հետ: 

«Ես շատ ուրախ եմ այստեղ լինել ընկերներիս հետ: Մենք ունենք թիմ, որը կարող է լավ արդյունքներ ցույց տալ: Արդյոք կտեսնե՞ք ինձ խաղադաշտում. դա գիտի միայն մարզիչը:

Իտալիա վերադառնալը հիանալի է: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմակիցներիս հաղթանակների հասնելու գործում: Ինչպես տեսնում եք, ես լավ մարզավիճակում եմ ու հիանալի եմ զգում ինձ: Եթե կարողանամ խփել 300-րդ գոլը, դա հիանալի կլինի»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ 2005թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարիերան ավարտել էր 2018 թվականին: 

Դավիթ Եղիազարյան

Leave a comment