https://arm.sputniknews.ru/20260821/turqian-netanjahui-nkatmamb-hetakhuzum-hajtararelu-harcvov-dimel-e-interpvolin-105985361.html
Թուրքիան Նեթանյահուի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով դիմել է Ինտերպոլին
Թուրքիան Նեթանյահուի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով դիմել է Ինտերպոլին
Sputnik Արմենիա
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու և նրան կալանավորելու պաշտոնական ընթացակարգ… 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T17:45+0400
2026-08-21T17:45+0400
2026-08-21T17:45+0400
թուրքիա
իսրայել
ինտերպոլ
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_0:84:1600:984_1920x0_80_0_0_e989b1562e362eff3966f1d4e9b5cfa0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով դիմել է Ինտերպոլին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով արդարադատության նախարար Ակին Գյուրլեքին։Նշվում է, որ 2025 թվականի աշնանը Թուրքիայի գլխավոր դատախազությունը Նեթանյահուին և 34 այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդեր է տվել՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու մեղադրանքով։Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր էր տվել։ Նրանց մեղադրում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների կատարման մեջ։ Դատարանը նաև օրդեր էր տվել ՀԱՄԱՍ-ի հրամանատար Մոհամմեդ Դեյֆի ձերբակալության համար, որը, ըստ Իսրայելի իշխանությունների, սպանվել է Գազայում ավիահարվածի հետևանքով:
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_69326332d7a922b727f3e1080a783937.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իսրայել, ինտերպոլ, բենիամին նեթանյահու
թուրքիա, իսրայել, ինտերպոլ, բենիամին նեթանյահու
Բաժանորդագրվել
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու և նրան կալանավորելու պաշտոնական ընթացակարգ է սկսվել:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով դիմել է Ինտերպոլին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով արդարադատության նախարար Ակին Գյուրլեքին։
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ սկսվել է Ինտերպոլի միջոցով Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու և նրան կալանավորելու պաշտոնական ընթացակարգ:
Նշվում է, որ 2025 թվականի աշնանը Թուրքիայի գլխավոր դատախազությունը Նեթանյահուին և 34 այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդեր է տվել՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր էր տվել։ Նրանց մեղադրում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների կատարման մեջ։ Դատարանը նաև օրդեր էր տվել ՀԱՄԱՍ-ի հրամանատար Մոհամմեդ Դեյֆի ձերբակալության համար, որը, ըստ Իսրայելի իշխանությունների, սպանվել է Գազայում ավիահարվածի հետևանքով: