Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ տարածաշրջանը խաղաղության մեջ է․ Վենս

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև նոր էջեր են բացվում։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը․

«Նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իլհամ Ալիեւի շնորհիվ մեր հարաբերություններն ակտիվորեն կզարգանան»,- ասել է նա՝ նշելով, որ առանց Ալիևի և Փաշինյանի առաջնորդության ԱՄՆ-ն չէր կարողանա հասնել խաղաղության համաձայնագրի։

«Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Leave a comment