Սև ծովում անօդաչու սարքերը հարձակվել են թուրքական ընկերության կողմից օգտագործվող նավի վրա

Սև ծովում անօդաչու սարքերը հարձակվել են թուրքական ընկերության կողմից շահագործվող «VOLGO-BALT 226» նավի վրա: Զոհեր չկան։

«Նավի կամուրջը և բնակելի տարածքները վնասվել են»,- հաղորդել է «Maritime Voice» ծովային տեղեկատվական պորտալը:

Հաղորդագրության համաձայն՝ նավի վրա եղել են Ադրբեջանի տասը և Վրաստանի մեկ քաղաքացի: Պորտալի տվյալներով՝ նրանցից ոչ մեկը չի տուժել: «Վնասվածքից անկախ՝ նավը շարունակում է իր ուղղությունը դեպի Տրապիզոն», – գրել է «Maritime Voice»-ը:

Leave a comment