«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրանաշենը բոլորինս է։
Տիգրանաշենը չենք կորցնում միայն այն պատճառով, թե քանի Տիգրանաշենցի է այս կամ այն ուժին ընտրել։
Երբ հրապարակում եք Տիգրանաշենի ընտրատեղամասի արդյունքները և առանձնահատուկ շեշտադրում անում դրանց վրա, ակամա տպավորություն է ստեղծվում, թե՝ «իրենք են այդպես ընտրել, ուրեմն իրենց էլ հասնում է»։
Բայց այդ տրամաբանությունը վտանգավոր է։
Տիգրանաշենը միայն Տիգրանաշենցիներինը չէ։ Այն Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ եթե այն կորցնում ենք՝ կորցնում ենք բոլորս։
Այստեղ հարցը նույնիսկ ընտրական նախասիրությունների մեջ չէ։ Հարցն այն է, թե ինչու ենք Հայաստանի տարածքային կորուստը փորձում կապել առանձին համայնքի ընտրական թվերի հետ։
Եթե խոսում ենք ընտրությունների մասին, եկեք ամբողջական պատկերը հրապարակենք՝ ոչ միայն Տիգրանաշենի, այլ ամբողջ Հայաստանի՝ համայնք առ համայնք, տեղամաս առ տեղամաս։
Որովհետև Հայաստանը մեկ համայնք չէ։ Իսկ նրա կորուստը՝ մեկ համայնքի ընտրողների պատասխանատվությունը չէ։
Տիգրանաշենը բոլորինս է։
Եվ այն կորցնելու դեպքում՝ կորցնում ենք բոլորս»։