ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Ջեյ Դի Վենսի այցը նպաստում է էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դուրսմղման քաղաքականությանը։ ՍՄՆ-ի ներկայությունն այստեղ անվտանգություն չի ապահովում, նրանք ՀՀ-ի վրա «խուրդեցին» մոդուլային ատոմակայանները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Հայաստանը վճարում է, որ նրանք այստեղ կառուցեն ատոմակայան, Թրամփը ոչ մի տեղ ներդրում չի անում, իր քաղաքականությունը այդպիսին է։ Վենսի հետ ինքնաթիռներ եկան, չի ներկայացվում, թե ինչ բեռներ են բերվել, խոսվում է, որ սարքավորումներ են բերվել TRIPP-ի սահմանակետում օգտագործելու համար»,- մեկնաբանեց Բադալյանը։
Գերիների վերադարձի հնարավորության մասին խոսելիս քաղտեխնոլոգը նկատեց, որ ԱՄՆ-ը կարող է ստիպել Բաքվին գերիներին վերադարձնել իրենց վարկանիշը կտրուկ բարձրացնելու համար, ինչից էլ Ռուսաստանի վարկանիշը կնվազի, հրապարակում ԱՄՆ դրոշներով հրավառություն կարվի։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ