Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես՝ խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը, ՆԳ նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ Ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ-հետախուզական թիրախային միջոցառումներ և համալիր գործողություններ։
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջօրյա հսկողություն և դարանակալում են իրականացրել նշված օգտատերերի բնակության հասցեներում։